14 05 2020

Քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուսն իրականում բլեֆ է․ վարչապետ



Երեկ նորից արձանագրել ենք կորոնավիրուսի 142 նոր դեպք, վերջին շրջանում ունենք ամեն օր 100-ը գերազանցող դեպքեր, այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացի շոշափելի և տեխնիկակազմակերպչական հարցերից ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր. Բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում  բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել և դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված  ախտորոշում է»,-ասաց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ