11 05 2020

ԱԺ թաքնված հակահայկական ուժերի նպատակն է մեր երեխաներին խոցելի դարձնել․ «ԿԱՄՔ»

ԱԺ թաքնված հակահայկական ուժերի նպատակն է մեր երեխաներին խոցելի դարձնել․ «ԿԱՄՔ»

«ԿԱՄՔ» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«ՀՀ Ազգային Ժողովը փոխանակ զբաղվելու օրեցօր ահագնացող համավարակի հետևանքների նվազեցմամբ և քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծմամբ, Ղարաբաղում մարտական գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստումով, ինչպես նաև ՀՀ Աժ-ում ու ամբողջ հասարակությունում տարածվող պառակտման և լարվածության մթնոլորտի մեղմամբ, պատրաստվում է քննել մի նոր անընդունելի կոնվենցիա, այս անգամ Լանզարոտի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան:

Այս կոնվենցիան Ստանբուլյան Կոնվենցիայի բնորոշ ոճով բովանդակում է ծավալուն գրավիչ դրույթներ՝ երեխաների սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին: Դրույթներ, որոնք անշուշտ արդեն իսկ ամրագրված են հայրենական օրենսդրությամբ, իսկ մանկապիղծները մեր երկրում արժանանում են ավանդապաշտ ժողովրդի ամենախիստ վերաբերմունքին:

Այս փաստաթուղթը իրականում մեր համար որևէ իրավական արժեք չունի, այդ դեպքում ինչու՞ է ՀՀ Կառավարությունը հիմնավորումներ ներկայացնում` իբր կոնվենցիան հնարավորություն կտա բարեկարգելու ՀՀ օրենսդրությունը:

Մեր համոզմամբ այս կոնվենցիայի ընդունման նպատակը պարզ է և նույնն է ինչ Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում էր, այն է` կոնվենցիայի երկրորդ հոդվածով արգելել միասեռականության տարածման կանխարգելումը մեր երկրում, այն էլ երեխաների շրջապատում: Մեջբերում ենք Լանզարոտի կոնվենցիայի երկրորդ՝ խտրականության արգելման սկզբունքի մասին հոդվածը՝․ «տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»:

Մյուս նպատակն է նույնպես սերտ աղերսներ ունի Ստամբուլյան կոնվենցիայի ներքին բովանդակության հետ` ուժեղացնել գլոբալիստական հասարակական կազմակերպությունների միջամտությունն ու վերահսկողությունը մեր պետության և ավանդությունների նկատմամբ:

Այս կոնվենցիան դուռ է բացում սորոսական եւ ԼԳԲՏ-ական, ինչպես նաև նման այլ ՀԿ-ներին սողոսկել մեր դպրոցներ, հիվանդանոցներ ու նույնիսկ ուժային կառույցներ` պարտադրելու այլասերումը մեր հասարակության մեջ:

Սրանով մեր ԱԺ-ում թաքնված հակահայկական ուժերի նպատակն է մեր երեխաներին և մեր ընտանիքներին խոցելի դարձնել:

Ուստի, հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը ՀՀ ԱԺից պահանջում է քննարկումների օրակարգից հանել այս անընդունելի կոնվենցիան, որի նպատակով 2020 թ. մայիսի 10-ից սկսում է այդ չարաբաստիկ կոնվենցիայի վավերացման գործընթացը բացառող միջոցառումների շարք` համագործակցության հրավիրելով շահագրգիռ անհատներին ու կազմակերպություններին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ