08 05 2020

ՌԴ-ից մեքենաներով ՀՀ վերադարձողները մոտ 1 ամիս է՝ Լարսում են․ Shamshyan.com

ՌԴ-ից մեքենաներով ՀՀ վերադարձողները մոտ 1 ամիս է՝ Լարսում են․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․

«SHAMSHYAN.com-թղթակցի հետ զրույցում ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց. «Ռուսները մեզ թողեցին, բայց վրացիները չեն թողնում, որ անցնենք: Ապրիլին 10-ին ես անցել եմ Ռուսաստանի սահմանը, ու մինչ օրս գտնվում են նեյտրալ գոտում՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին:

Գումարներս վերջացել է, ցուրտ է եղանակը, ամեն օր տաքացրել եմ մեքենան, արդեն մոտ 1 ամիս ա, Ներքին Լարսում ենք գտնվում, նեյտրալ գոտի է: Վրացիներն անգամ ռուսերեն չեն խոսում, մենք էլ չենք հասկանում, դիմել ենք դեսպանատուն, ապրիլի 28-ին դեսպանատան ներկայացուցիչն եկել, այնպիսի տոնով է մեզ հետ խոսում, չգիտեմ ինչ ասեմ:

Մինչեւ էսօր քնում ենք մեքենայի մեջ, լողանում գետի ջրով: Ներկա դրությամբ 5 մեքենա ենք էստեղ, չգիտենք, թե ինչ պետք է լինի մեր ճակատագիրը»:

Մեկ այլ բնակչի խոսքով, ով եւս մնացել է չեզոք գոտում, բազմիցս զանգահարել են դեսպանատուն, սակայն ոչնչով չեն օգնում իրենց. «Մեզ դեսպանատնից ասում են՝ ձեզ ով ա թողել, հերթագրվեիք, սամալյոտով գայիք, բայց հետներս մարդ կա, որ 20 օր սոված ծարավ սպասել ա սամալյոտով գալուն:

Մեզ հիմա Լարսի տամոժնուց դուրս են հանել, 200 մետր հեռու կանգնեցրել, չեն թողնում առաջ գնանք»,- նշեցին զանգահարած քաղաքացիները, հրավիրելով Հայաստանի կառավարության ներկայացուցիչների ուշադրությունը իրենց խնդրին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ