08 05 2020

Վարչապետի օգնականի եղբայրը զանգահարել է խմբագրություն և սպառնացել. Analitik.am

Վարչապետի օգնականի եղբայրը զանգահարել է խմբագրություն և սպառնացել. Analitik.am

Այսօր առավոտվանից 4-5 անգամ Analitik.am-ի խմբագրություն է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան, տեղեկացնում է Analitik.am-ը: 

Վերջինս հոխորտալով պահանջել է ասել, թե ով է հրապարակել Սյուզաննա Բարսեղյանի վերաբերյալ նյութը Analitik.am կայքում, ասել է, որ ուզում է խոսել գլխավոր խմբագրի հետ, որին ի պատասխան ասել են, որ իր հետ կապ կհաստատեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ