04 05 2020

Համաճարակին հաջորդելու է գործազրկության 1.3 %-ով ավելացում. փոխնախարար

Համաճարակին հաջորդելու է գործազրկության 1.3 %-ով ավելացում. փոխնախարար

Աշխատանքի միջազգային կազմակերպության ոչ ֆորմալ հարցաշարերից ստացված թվերի արդյունքում համաճարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է գործազրկության՝ 1.3 տոկոսով ավելացում՝ 17.7 տոկոսից դառնալով 19 տոկոս, կունենաք հավելյալ 40 000 գործազուրկներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը.

«Գործազրկությունը կլինի հիմնականում սպասարկման, հանրային սննդի ծառայությունների, որոշ չափով՝ շինարարության ոլորտներում: Նաև սեզոնային աշխատողները, որոնք հիմնականում գնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, հավանաբար նույնպես մի քանի ամսից կհամալրեն գործազուրիների բանակը»,- ասաց փոխնախարարը:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ