Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի դեռ արտակարգ դրության ռեժիմում ենք գտնվում ու, կարելի է ասել, ամենաթողություն է, քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները,քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները։
Առաջին մասում Հրազդանի կիրճում տեղի ունեցող արիշվերիշն է, հաջորդիվ Նորքի 1-ին զանգվածինը։ Երկու տեղում էլ ծառահատում է իրականացվել։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, այն էլ այս իրավիճակում։ Չնայած՝ պատեհ պահ է և հարմար իրավիճակ և բնությունը ոչնչացնելու, և ծածկադմփոց անելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը