Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100 հազար դրամ:
Որպես հիմանվորում նախագծում նշվում է, որ անհավասար պայմաններ են ստեղծվում նույն գործունեությունն իրականացնողների համար պետության կողմից մատուցվող նույն ծառայության՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի մասով:
Թե ինչ կարծիք ունեն այս մասին տաքսու վարորդները փորձեցինք պարզել անցկացնելով հարցախույզ վարորդների շրջանում։
Հարցումը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը