30 04 2020

Վարակվածների ռեկորդային աճը դեռևս պարետի պլանները չի փոխի



Դեռևս չենք փոխում մեր պլանները,  որովհետև, վարակվածների շրջանակը կոնկրետ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկվա ցուցանիշներով գրանցվել է կորոնավիրուսի վարակման 134 դեպք:

«Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ,  վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Դեռևս կարծում եմ՝ նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,-ասաց Ավինյանը:

Նա հավելեց, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ. «Դեռևս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ