27 04 2020

Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել

Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի ապաքինվել եւ դուրս գրվել է բուժհաստատությունից:

Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:

Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ