23 04 2020

Ազատության հրապարակում վառվել է թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի

Ազատության հրապարակում վառվել է թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի

Ավանդաբար ապրիլի 23-ին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկում էր ՀՅԴ Երիտասարդական եւ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների պահանջատիրության ջահերով երթը։

Այս տարի, երկրում մտցված արտակարգ դրությամբ պայմանավորված, այն չկայացավ, սակայն պահանջատիրությունն ու օրվա խորհուրդը պահում են Դաշնակցական երիտասարդները։

Ինչպես ամեն տարի, 2020 թվականին եւս ապրիլի 23-ի երեկոյան վառվել է թուրքական դրոշը՝ ի նշան բողոքի, կոչի և պահանջատիրության եւ Թուրքիայի պետության ուրացման քաղաքականության:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ