14 04 2020

Ապրիլի 13-ին կորոնավիրուսից երկու մահ է գրանցվել. ԱՆ խոսնակ

Ապրիլի 13-ին կորոնավիրուսից երկու մահ է գրանցվել. ԱՆ խոսնակ

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1067 դեպք, մահացել է 16 քաղաքացի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ