Հայաստանում COVID-19-ի պատճառով ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ հայտարարված սահմանափակումները հանվել են: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային Ժողովում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա` կորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկատվության տարածման հետ կապված լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու մասին դրույթը հանվել է:
«Մենք համարում ենք, որ այս փուլում ընդհանուր առմամբ ԶԼՄ-ում նկատելի չէ մեծ ծավալի ապատեղեկատվության տարածում, այն իմաստով, որը կարող է վտանգավոր լինել հանրային ընկալումների տեսանկյունից։ Մենք ընդհանուր մոնիթորինգի կենթարկենք, եթե կարիքը լինի, կվերադարձնենք այդ դրույթները», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը