12 04 2020

Ախտահանման աշխատանքներ՝ Ստեփանակերտում

Ախտահանման աշխատանքներ՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:

Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:

Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ