11 04 2020

Ինչու չեն ախտահանվում տաքսիները․ պարզաբանում է փոխքաղաքապետը

Ինչու չեն ախտահանվում տաքսիները․ պարզաբանում է փոխքաղաքապետը

Ինձ համար ընդունելի չէ, որ տաքսիների վարորդները առանց դիմակի են և ձեռնոցների: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տաքսիներում ախտահանման աշխատանքներ իրականացվում են, արդյոք ընդունելի է, որ վարորդներն առանց դիմակի ու ձեռնոցների են:

«Դդիմակ կրելը մեր բոլորի պարտավորությունն է, երբ փակ տարածքում ենք: Դա փոխադարձ հարգանքի քայլ է: Տաքսիները մասնավոր սեկտոր են, երբեմն դրանք հաշվառված չեն, որովհետև կան տաքսիներ, որոնք անգամ հատուկ նշաններ չունեն իրենց վրա:

Բայց ես անձամբ նկատել են տաքսու վարորդների, որոնք ոչ միայն դիմակով են, այլև ախտահանիչ նյութերով մաքրում են մեքենայի ներսի հատվածը: ԵսԵս նաև տեսա մի տեսանյութ, որտեղ մասավոր սեկտորի տաքսու վարորդը օնլայն պատվեր ընդունելիս հարցրեց՝ իսկ դուք դիմակ կրո՞ւմ եք: Բացասական պատասխան ստանալով ասաց՝ կներեք, ես ձեզ չեմ սպասարկի»,-ասաց Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ շատ եվրոպական քաղաքներում տրանսպորտն աշխատում է, բայց պարտադիր է դիմակ կրելը, նաև կան այլ սահմանափակումներ:

Նա նաև նշեց, որ նկատել է, որ որոշ վարորդներ, գիտակցելով, որ մեքենաների քանակը քաղաքում քչացել է, շատ ավելի վթարային և արկածախնդիր ֆորմատով են մեքենա վարում:

«Աշխատանքի գնալուց կամ գալուց տեսնում եմ խախտումներ, որոնք սովորական ժամանակ չէին արվում, քանի որ վտանգավոր էր, իսկ հիմա մարդիկ վելի հեշտ ֆորմատի մեջ են ընկել»,-ասաց նա՝ կոչ անելով օրենքով վարել, որ տուգանքներ չառաջանան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ