Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք, մարզում արձանագրվել է ընդհանուր 13 դեպք՝ երկու համայնքում՝ Գյումրիում և Անիում։ Մահվան մեկ դեպք եղել է Անիում։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապաքինված անձը դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից:
«Առաջիկա օրերին ևս սպասում ենք դուրս գրվողների։ 1 բժիշկ ունենք, որը վիրուսով է վարակվել, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,– ասաց նա։
Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը