Tert.am-ը գրում է․ «Պարետատունը երկու օր առաջ դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ տարածք տրամադրելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված լուսանկարներին և տեղեկությանը, թե Մարզահամերգային համալիրի ներսում մահճակալներ են տեղադրված:
«Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, կարող եմ միայն ասել, որ մարզահամերգային համալիրը Պետգույքի կոմիտեի շենքն է, և Պարետատունը մեզնից տարածք է խնդրել, մենք էլ տրամադրել ենք»,-ասաց նա:
ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը, իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՄՀՀ-ում արված լուսանկարն ու գրել, որ սա դեռևս նախապատրաստական միջոցառում է։
«Կդառնա՞ համալիրը կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեկուսացման վայր թե չէ՝ կախված է մեզանից յուրաքանչյուրից, սա մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը