Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը: Այս մասին հայտնում են «Եռագույն» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում:
«Եւս մէկ կորուստ՝ պսակաձեւ Ժահրի պատճառով։
Բժիշկ Ղեւոնդ Մուրատեան, ծնած ու կրթութիւն ստացած Գամիշլի, ապա տեղափոխուած տարբեր երկրներ, վերջին հանգրուանը Իտալիան էր, ուր կ՚աշխատէր, որպէս բժիշկ եւ իր գործին նուիրուելով՝ զոհ գնաց չարաբաստիկ վարակին։
Աստուած հոգին լուսաւորէ, համբերութիւն հարազատներուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը