27 03 2020

Ցուցումներ են տրվել երկաթուղում, որ վագոններում 1 մետր հեռավորությունը պահպանվի․ փոխնախարար



Համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղում, որպեսզի վագոններում 1 մետր և ավելի հեռավորությունը պահպանվի։ Վերահսկողությունն իրականցվում է թե՛ նախարարության, թե՛ ՀԿԵ աշխատակիցների, թե տեսչական մարմինների կողմից։ Այս մասին մամուլի ասուլի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Հարցին մինչև երբ է այս ամենը շարունակվելու և որնէ տրամաբանությունը եթե գործում են տաքսիները սակայն երթուղայինները չեն աշխատում, Սիմոնյանը պատասխանեց․ «Տաքսիներում սահմանափակված է մարդկանց քանակը, որոնք պետք է տեղափոխվեն, տրամբանությունն է, որ քիչ մարդ լինի տրանսպորտային միջոցում և պահպանվի այդ անվտանգ հեռավորությունը երկու անձի միջև։ Այս ամենը շարունակվելու է այնքան մինչև հասկանանք, որ այս վիրուսի տարածման արագությունը նվազել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ