24 03 2020

Իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ «կյանքը շարունակվում է»․ Ռուբեն Մելիքյան

Իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ «կյանքը շարունակվում է»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին առաջարկում եմ Սահմանադրության մեջ մի հարմար տեղ գտնել ու գրել՝ «Հայաստանի Հանրապետությունը հարգում է տրամաբանության կանոնները»։

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ «Կյանքը շարունակվում է» հայեցակարգը, երբ ողջ աշխարհով մեկ բժիշկները, վիրուսոլոգները, Իտալիայի քաղապետները, մյուսները մեռան աղաղակելով՝ «մի՛ հավաքվեք մեծ խմբերով, այ ընկերներ, եթե ձեր հավաքը կոնկրետ ուղղված չէ էս համաճարակի հաղթահարմանը։ Մի՛ արեք էդ բանը»։

Իսկ մեր Ազգային ժողովում ասում են՝ «կյանքը շարունակվում է»։

Բա ձեզ հետևողները ինչո՞ւ պիտի նույն կերպ չվարվեն՝ խորհրդավոր ժպիտով ավելացնելով՝ «կյանքը, ոնց ասում են, շարունակվում է»»!!

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ