ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը:
ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանի Հանրապետությունից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը