Պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավինյանը գրել էր, որ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել է արգելել 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը