Հայաստանում 1-ին կորոնավիրուսի դեպքն արձանագրվել է Մարտի 1-ին։ Մարտի 17-ի կեսօրվա տվյալներով, արդեն 64 վարակված կա։ Մինչ Հայաստանին մոտենալը, հարևան բոլոր պետություններում արձանագրվել էին կորոնավիրուսի դեպքեր, սակայն Հայաստանի իշխանությունների համար կորոնավիրուսը «Շատ վտանագվոր հիվանդություն չէր, գրիպի պես վիրուս էր», որը կանխարգելելու փոխարեն, հանրահավաք էր անում երկրի ղեկավարը և խոստանում «պինցետով քաշել» այն։ Մինչ օրս այդպես էլ չպարզվեց ՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, փոխարենը Կառավարությունը ՀՀ-ում այս պահին արտակարգ դրություն է սահմանել, իսկ վարակվածների քանակն օրական ամենաքիչը 10-ով է ավելանում։
Ստորև ներկայացնում ենք իշխանության ներկայացուցիչների մոտեցումները կորոնավիրուսի վերաբերյալ՝ տարածշրջան մտնելու պահից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը