16 03 2020

Բացօթյա առևտուր անողների հանդեպ վարչական վարույթներ կհարուցվեն․ Դիանա Գասպարյան

Բացօթյա առևտուր անողների հանդեպ վարչական վարույթներ կհարուցվեն․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։

Ախտահանվում են Էջմիածնի հիմնական փողոցները, մայթերն ու կանգառները։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասաց Դիանա Գասպարյանը։

«Բանուկ փողոցներն ու մայթերն ախտահանվում են քլորվ։ Քաղաքապետարանը մթերել է մեծ քանակությամբ բժշկական սպիրտ՝ բռնակները, ապակիները երկաթյա մակերևույթները ախտահանելու համար», - ասաց նա։

Գասպարյանը նշեց, որ տնտեսվարողներին կտրամադրվի ախտահանող նյութերի անհրաժեշտ քանակը՝ իրենց տարածքներն ախտահանելու համար։

«Անկախ նրանից տնտեսավորղները կդիմեն, չէ թե՝ հանրային սննդի կետերին և մթերային խանութներին քաղաքապետարանը կբաժանվի բժշկական սպիրտ ու քլոր և կհետևի որպեսզի այդ տարածքները ախտահանվեն», - ընդգծեց Գասպարյանը։

Նա նաև կոչ արեց չօգտվել բացօթյա առևտրի կետերից․

«Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ մեկտեղ իրականացնում են միջոցառումներ, այդ թվում նաև վարչական վարույթներ են հարուցվելու այն մարդկան նկատմամբ, ովքեր այս պայմաններում կզբաղվեն բացօթյա առևտրով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ