02 03 2020

Խուճապահար խանութներից գնումների անհրաժեշտություն չկա․ Գեղամ Գևորգյան



Առևտրի խոշոր ցանցերում սննդամթերքի գների թանկացում տեղի չի ունեցել վերջին օրերին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Երեկ տեսանք, որ մարդիկ խուճապահար վիճակով որոշակի խանութներից գնումներ են կատարում: Դրա անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Մենք ունենք հիմնական ապրանքների ծավալներ, նույնիսկ շաքարավազի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի դեռևս մեկ տարի, նույնը վերաբերում է ալյուրին: Ուղղակի կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին մեծ ծավալների գնումներ չանել, դրա անհրաժեշտությունը բնավ չկա, որովհետև որևէ ապրանքի գծով այս պահին չունենք անհանգստացնող երևույթ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ