02 03 2020

ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը. Աշխատակազմի ղեկավար

ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը. Աշխատակազմի ղեկավար

Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը:  Այս մասին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«Եթե անձը ջերմություն է ունենում, խնդրում ենք դիմել բժշկի, եւ չմտնել ԱԺ»,-ասաց նա` նշելով, որ նաեւ յուրաքանչյուր հարկում ալկոգել կա տեղադրված, հիգիենայի կանոնները պահպանելու համար:

Նա հավելեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի մուտքը ԱԺ կանխելու  համար այլ միջոցառումներ չեն ձեռնարկվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ