27 02 2020

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները գործադիրի դիմաց բողոքի ակցիա կանեն

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները գործադիրի դիմաց բողոքի ակցիա կանեն

ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները հավաքվել են հիվանդանոցի բակում և ծրագրում են շարժվել դեպի կառավարության շենք՝ բողոքի ակցիա իրականացնելու:

Նշենք, որ Առողջապահության նախարարի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: Որոշման հետ համաձայն չէ կենտրոնի աշխատակազմը, որը և նախօրեին իր բողոքն էր հայտնել։

Փետրվարի 26-ի երեկոյան ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հիմնարկի կնիքը, բանալիներ և փաստաթղթեր նորանշանակ ղեկավարին չտալու համար։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ