20 02 2020

Ի՞նչ է արվել 2019-ին սննդի անվտանգության ոլորտում․ ամփոփ տվյալներ

Ի՞նչ է արվել 2019-ին սննդի անվտանգության ոլորտում․ ամփոփ տվյալներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019 թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Բուսասանիտարիա - Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 լաբորատոր փորձաքննություն: Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը և աշխարհագրությունը հայտնաբերել նպատակով՝ հանրապետության ողջ տարածքում անցկացվել է նաև բուսասանիտարական մոնիթորինգ, լաբորատոր փորձաքննության է ներկայացվել մոտ 5000 նմուշ:

Անասնաբուժություն

- Անասնահամաճարակային մշտադիտարկումներ են անցկացվել մոտ 1000 տնտեսավարողների մոտ: Մասնավորապես՝ ձկնաբուծությամբ և ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսություններում:Կենտրոնական և մարզային մակարդակով քննարկումներ են անցկացվել սպանդանոցային գործունեությամբ զբաղվող անձանց, միս իրացնողների, ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նոր սպանդանոցներ հիմնել ցանկացող անձանց և կազմակերպությունների հետ, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, քննարկվել են բարձրացված խնդիրները: Տվյալ գործունեությանը ներկայացվող նվազագույն պահանջները տեղեկատվական թերթիկների միջոցով տրամադրվել են շահառուներին։

Սննդամթերքի անվտանգություն - Անցկացվել են պետական վերահսկողության միջոցառումներ՝ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում՝ դիտարկումներ 618, ստուգումներ 78, մշտադիտարկում՝ 582։Կազմակերպվել են Ձյունիկ սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում գոյացած վտանգավոր սննդամթերքը տարածքից դուրս բերելու, ոչնչացնելու և ախտահանման աշխատանքնեը՝ կանխելով և ամբողջովին վերացնելով բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը:

Միջազգային - Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժական կազմակերպության և ՍԱՏՄ-ի համագործակցության արդյունքում՝ հաստատվել են երկկողմ անասնաբուժական սերտիֆիկատներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից ԻԻՀ-ի տարածքով Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ արտահանել կենդանի կենդանիներ:Իրազեկում - Տարվա ընթացքում թե սպառողներին, թե տնտեսվարողներին ուղղված իրազեկման աշխատանքներն ինտենսիվ են եղել՝ իրականացվել են քարոզարշավներ, շրջանառվել են տեղեկատվական-սոցիալական հոլովակներ, պատրաստվել են ֆիլմեր, բուկլետներ, պաստառներ: Նշվել են Սպառողների իրավունքների պաշտպանության և Անասնաբուժության միջազգային օրերը, հակամանրէային ռեզիստենտականության դեմ պայքարի շաբաթը, այդ շրջանակներում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:2019 թվականին Տեսչական մարմնի ձեռքբերումներից է համակարգում առկա կոռուպցիոն տարրերից ձերբազատման գործընթացը, ներմուծման և արտահանման ոլորտում գործառույթների դյուրացման և ավելորդ վարչարարության նվազեցումը, ինչպես նաև միջազգային հարթակներում Տեսչական մարմնի հեղինակության բարձրացումը:

   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ