ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 20-ին կրկին այցելել են «Գում»-ի շուկա, որտեղ օրեր առաջ առգրավել էին մեկ տոննա միս, որպես հիմք ընդունելով այն, որ մսավաճառները սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ չէր ունեցել:
Այս անգամ ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են առանց ոստիկանները և միջադեպեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավել էին մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Քաշքշոց էր սկսվել ոստիկանների և մսավաճառների միջև: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը և ցանկացել էր վառել իրեն: Արդյունքում 8 մսավաճառներ բերման էին ենթարկվել:
Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտարարություն էր տարածել, որ այրել են մոտ մեկ տոննա առգրավված միսը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը