«Ես հակաիրավական, հակաօրինական, հակասահմանադրական պրոցեսին ոչ մի ձևով չեմ պատրաստվում միանալ։ Ի սկզբանե սա շատ մեծ հիմարություն է, որը արվում է սեփական մարդկանց ՍԴ-ում ունենալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը։
Ըստ նրա իշխանություններն ամեն ձև փորձում են արդարացնել, իրավական հիմք տալ ՍԴ-ի շուրջ կատարվող գործողութուններին, հիմնականում հղում անելով ժողովրդին․ «Ինձ թվում է հասկանում ենք, որ ժողվուրդը նման պահանջ չունի, ժողովուրդը ընդհանրապես ոչ նորմալ գիտի՝ ի՞նչ է ՍԴ-ն, ի՞նչ գործառույթ է իրականացնում, ոչ դատավորների մասին գիտի, և նորմալ է որ չգիտի»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը