Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հիշեցրեց, որ «Բաց հասարակություններ հիմնադրամներ» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Մինասյանը հայցադիմում է ներկայացրել իր դեմ։ Եվ հիմա իրեն ոստիկանություն են հրավիրել։
«Սա իմ թվով 102-րդ այցն է իրավապահ համակարգ։ Սորոսի գրասենյակը հույսի ունի, որ ինձ այս հիմար մեթոդներով հետ կպահի այն բացահայտումներից, որոնք ես անում եմ։ Ես բացառապես փաստեր եմ ներկայացնում, երբեք օդից վերցրած հրապարակումներ չեմ անում։ Դա կատաղեցրել է Սորոսի գրասենյակի շահառուներին և մի քանի կոպեկ փողի դիմաց պատրաստ են իրենց հայրենիքը, սրբություններն ու ձեր երեխաներին վաճառել»,- ասաց նա։
Մալյանի խոսքով՝ վերջին շրջանում իր ակտիվ գործելաոճը դուր չի եկել «Բաց հասարակություններ հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի անդամներին։ Նա նշեց, որ կա պայքար, որը իրենից հաջորդականություն է պահանջում, և ըստ նրանց հավատի՝ նրանք ճիշտ են գործում։
Մալյանը նշեց, որ դեռ չգիտեի, թե ինչ տեղի կունենա այսօրվա հարցաքննությանը, սակայն ամեն դեպքում՝ իր համար ամեն ինչ հետաքրքրացել է․ «Այս պրոցեսից սկսել եմ հաճույք ստանալ, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, որովհետև սա նշանակում է, որ ամենը դառնալու է իմ կյանքի նպատակը»։
Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցած Լարիսա Մինասյանի ասուլիսի ժամանակ շատ կեղծ հայտարարություններ են հնչել․ «Իբրև նրանք երբեք Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ չեն սկսել, մինչդեռ ՄԱԿ-ում ելույթ ունեցան և ընթացքում բավական կոշտ ձևակերպումներ հնչեցրին առաքելական եկեղեցու հասցեին»,- ասաց նա։
Բաժանմունքից դուրս գալուց հետո Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Ոստիկանություն է հրավիրվել հունվարի 27-ին լրագրող Կարմեն Դավթյանի՝ «ՎԵՏՕ»-ի գրասենյակում նկարահանած հաղորդման առիթով։ «Կարմեն Դավթյանի հաղորդումից Սորոսի գրասենյակը խիստ անհանգստացել է և Լարիսա Մինասյանը դիմում է ներկայացրել, որ այդ հաղորդման շրջանակներում հնչել են սպառնալիքներ իր հասցեին։ Ոստիկանությանը խնդրել են կամ հանձնարարել են, որովհետև նրանք արդեն իշխանության մասին են, որպեսզի այդ սպառնալիքներով զբաղվեն։ Իմ 102-րդ այցը բացառություն չէր և կապված էր Սորոսի գրասենյակի շահառուների հետ»,- ներկայացրեց նա։ Նարեկ Մալյանը նշեց, որ Ոստիկանությունը հետաքրքրված էր Կարմեն Դավթյանի գտնվելու վայրով։ «Հերթական սուտ, կեղծ մոտեցումներն էին։ Տեղեկացնեմ բոլոր սորոսականներին, որ ես իմ գոյությամբ արդեն բոլորիդ համար սպառնալիք եմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութերում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը