29 01 2020

7 օրում 115 արտակարգ դեպք է գրանցվել

7 օրում 115 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում հունվարի 20-ից 26-ը գրանցվել է 277 դեպք, որից  115-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 119 կենցաղային կանչ, 57 հրդեհի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, տուժել է 16 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ