«Շնորհավորում եմ բնոլորին, ովքեր ներդրում են ունեցել բանակի կերտման հարցում։ Բանակն այն կառույցն է, որի շուրջ համախմբվում ենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական հայացքներից»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը Եռաբլուրում էր՝ ծաղիկներ խոնարհելու Արցախի համար կյանքը տված հերոսների հիշատակին։ Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում նրան, որ իր հայրը մեծ ներդրում ունի բանակի ստեղծման ու կայացման հարցում, բայց այսօր կալանքի տակ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ դա ներկա իշխանությունների ամոթն է, ինչ-որ տեղ նաև բոլորիս, որ մի մարդ, որ այդքան ներդրում ունի բանակի կայացման գործում, մարդ, ում ստորագրությամբ է այս օրը տոնացույցի մեջ մտել, այսօր գտնվում է կալանքի տակ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը