27 01 2020

Խնդրում եմ չխառնվել մեծերի գործերին. Նարեկ Սամսոնյանը՝ Մարիամ Փաշինյանին

Խնդրում եմ չխառնվել մեծերի գործերին. Նարեկ Սամսոնյանը՝ Մարիամ Փաշինյանին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը դիմել է Մարիամ Փաշինյանին:

«Սա քեզ պետք չի, սա քո սեփական որոշումը չի, սա քո տեղը չի: Որևէ բովանդակային պատասխան ինձնից մի ակնկալիր, որովհետև իմ պայքարը, իմ քաղաքական գործունեությունը քո հոր կատարած այլանդակ գործողությունների դեմ է: Իմ գործունությունը քո հոր ստի, կեղծիքի, զրպարտության,  ատելության դեմ է: Ես քո դեմ ոչ միայն ոչինչ չունեմ, այլև իրոք եղբայրական սիրով հորդորում եմ հնարավորինս քեզ դուրս դնես այս ամեն ինչից»,- ուղիղ եթերի ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ավելի վաղ  նա հայտարարել էր, որ վարչապետը 3000 դոլարով 1 կիլոգրամ սև խավիար է գնել իր դստեր համար։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հերքել էր վարչապետի դուստրը։

Նարեկ Սամսոնյանը, դիմելով Մարիամ Փաշինյանին, ասաց․ «Այն ատելությունը, որը գեներացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, հասել է վտանգավոր սահմանների և վստահաբար դա մի օր տեղափոխվելու է հակառակ դաշտ ու սկսելու է դրսևորումներ ունենալ:

Խոստանում եմ, Մարիամ ջան, որ ես անձամբ կպաշտպանեմ քեզ այդ ամեն ինչի ներխուժումից: Դու վստահ եղիր, սիրելի Մարիամ, որ դրսում քեզ ոչ ոք չի մոտենալու, չի անիծելու և չի հայհոյելու այնպես, ինչպես դա քո հոր պատճառով արել են այլ ընտանիքների  կանանց և աղջիկների: Ես դա քեզ խոստանում եմ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը: 

Նա նաև հորդորեց, որ Մարիամ Փաշինյանը չպատասխանի իրեն:

«Լավ եղիր, վստահ եմ, որ մենք մի օր միասին սուրճ կխմենք ոչ ատելության պայմաններում և կքննարկենք երբևէ եղած այն բոլոր սխալները, որոնք արվել են՝ որպես մարդ, այլ ոչ թե գործիչ: Քեզ կանաչ ճանապարհ եմ մաղթում քո գործունեության մեջ: Հուսամ՝ մենք այս թեմայով էլ չենք խոսի, անգամ եթե դու արձագանքես, ես այլևս ասելու ոչինչ չունեմ»,- ասաց Սամսոնյանը:ա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ