Չեմ բացառում, որ նախարարն իր դիրքն ամրապնդելու համար, կսկսի բժիշկներին մասնագիտական որակավորումից զրկել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
«Փոխվեցին ընդամենը դերակատարները, հին դերակատարների փոխարեն եկան ավելի վատ դերակատարներ և սիստեմը չփոխվեց: Բնականաբար, առողջապահության նախարարը որպեսզի կարողանար ամրապնդվել իր դիրքում, սկսեց հիվանդանոցի տնօրեններին փոփոխել և իր յուրայիններով լցնել: Իսկ այն տնօրենները, ովքեր իրեն հաճո չեն և իր ենթակայության տակ չեն, առ այսօր ինչ-որ հետապնդումների են ենթարկվում»:
Ինչ վերաբերում է ծննդատների փակմանը, մեր հյուրը նշեց.
«Եթե մենք դա պատճառաբանում ենք մայրական և մանկական մահացության նվազումով, ապա այնտեղ մահացություն չկա, ման եկեք ուրիշ տեղ, ինչո՞ւ եք էս ծննդատները փակում: Այսպես նրանք նաև բժիշկներին մատնում են հարկադիր պարապուրդի, այսինքն մարդիկ, ովքեր սովորել են, վերապատրաստվել, նախարարի թեթև ձեռքով մնում են անգործ: Նախարարը հայտարարում է, որ նրանց այլ զբաղմունք կգտնի, իսկ կլինի նախարարին այլ զբաղմունք գտնենք, այդ մարդիկ մնան աշխատեն»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը