16 01 2020

Հումանիտար խմբի անդամերը Հալեպի հոսպիտալին փոխանցել են բժշկական պարագաներ

Հումանիտար խմբի անդամերը Հալեպի հոսպիտալին փոխանցել են բժշկական պարագաներ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին,  Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը հայտնել է, որ Սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել:

2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ