ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը