12 01 2020

Վարչապետը սխալ պնդում է անում․ Իոաննիսյանը հերքում է պահանջում

Վարչապետը սխալ պնդում է անում․ Իոաննիսյանը հերքում է պահանջում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը գրում է․

«Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է վատացել

Ուրեմն վարչապետը սխալ (թե պաշտոնականին և թե ոչ պաշտոնականին հակասող) պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին (իբրև արձանագրվել է զոհերի պատմական մինիմում): Լավ կլինի, որ հերքի, բայց դե պատահում է:

Մեր «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am-ը) պարզում է, որ պնդումը սխալ է ու այդ մասին նյութ է գրում: Եվ ահա, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը (որ որոշել է, որ պիտի «Ճշտի նախարարության» ֆունկցիա կատարի), առանց հերքելու FIP.am-ի ճիշտ լինելու փաստը, իրեն այսպիսի վերնագիր է թույլ տալիս (իսկ նյութն ավելի աբսուրդային է):

ՊՈԱԿ-ի հարգելի բարեկամներ, գնացեք ու գտեք ձեզ: Ժողովրդավարական երկրում դուք, այդ ֆունկցիաների սահմաններում, պիտի գոյություն չունենաք: Ակնկալում ենք ՊՈԱԿ-ի այս նյութի վերնագրի հերքում և հետագայում հանրային ռեսուրսի հաշվին իշխանության տարածած ապատեղեկատվությունները քողարկող նյութերի չհրապարակման երաշխիքներ: Հակառակ պարագայում ստիպված կլինենք վերանայել մեր մոտեցումը ՊՈԱԿ-ի նկատմամբ և, հավանաբար, հարցը լուծել դատական կարգով:

Կից տեղեկանքում ՊՆ-ի, Դատախազության ու ՀՔԱՎ-ի տվայլներն են: ՊՆ-ի 2019-ի տվյալը դեռ չկա, իսկ վերջին երկուսը հերքում են վարչապետի պնդմումը: ՊՆ-ի տվյալն էլ միայն Ապրիլյան պատերազմի մասով է տարբերվել Դատախազության տվյալից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ