Հաղթանակած» նախաձեռնությունը Ամանորին ընդառաջ նախատեսում է դեկտեմբերի 29-ին և 30-ին ամանորյա անակնկալ մատուցել Արցախի դիրքապահ զինվորներին։ Այդ մասին ասվում է է նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Դիմում ենք բոլոր-բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին ցանկանում են Ամանորին ուրախ անակնկալ մատուցել մեր զինվորներին՝ անհատներ, կազմակերպություններ, համալսարաններ, դպրոցներ և ցանկացած անձ, ով ցանկանում է իր լուման ունենալ այս գործում։
Հայաստանում՝ Երևանում և Արցախում՝ Ստեփանակերտում և Շուշիում նախատեսվում է իրականացնել զինվորների համար անհրաժեշտ իրերի հավաքագրում։
Մինչ մեզնից յուրաքանչյուրը տանը դիմավորում է Ամանորը, այդ ընթացքում սահմանին կանգնած երիտասարդը զենքը ձեռքին հսկում է մեր անդորրը և խաղաղ տարեմուտը։ Եկեք միասին մի փոքր երջանկություն նվիրենք մեր դիրքապահներին՝ Ամանորյա ծախսերից մի փոքր մասը տրամադրելով նրանց նվերներ մատուցելուն։ Նվերները կարող են լինել ցանկացած իրի տեսքով, որը կարող է օգտակար լինել զինվորի համար:
Ստորև ներկայացնում ենք զինվորների համար առաջնային անհրաժեշտության ապրանքները.
1. Լամպեր- արևից էներգիա ստացող
2. վարսահարդարման սարք (машинка)
3. Քաղցրավենիք և իհարկե այն ամենն, ինչը ձեր կարծիքով անհրաժեշտ է դիրքում կանգնած զինվորին:
Բոլոր ապրանքները հավաքագրվելու են Երևանում՝ «Հաղթանակած» նախաձեռնության գրասենյակում և Արցախում` Մեսրոպ Մաշտոցի անվամ համալսարանում։ Հավաքագրումից հետո դեկտեմբերի 29-ին նվերները տարվելու են Արցախի դիրքապահ զինվորներին»,- ասվում է հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը