25 12 2019

Երթևեկության փոփոխություն՝ Երեւանի մի շարք հատվածներում

Երթևեկության փոփոխություն՝ Երեւանի մի շարք հատվածներում

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 25-ից Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոց №19, Նալբանդյան փողոց №59 (Կորյունի փողոցի վրա՝ Կորյուն-Չարենց-Նալբանդյան խաչմերուկ), Ռազմական ակադեմիայի դիմաց, Թբիլիսյան խճուղի №43/8, Մարգարյան փողոց №14 եւ №29/3 հասցեներին հարող չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներ եւ այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ