Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրել.
«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)
Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:
Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:
Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:
Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը