Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է հայկական մամուլում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Հայաստանը պատրաստվում է բանակցել՝ Բաթումիի նավահանգիստը գնելու համար։
«Բաթումի նավահանգիստը 49 տարի ժամկետով հանձնված է վարձակալության, կառավարման իրավունքները պատկանում են «Բաթումի նավթատերմինալ» ընկերությանը»,- պարզաբանվում է վրացական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք՝ լուրեր էին շրջանառվում՝ արտասահմանի հայ գործարարները դրամահավաք են անում՝ նավահանգիստը գնելու և Հայաստանի համար ապրանքի փոխադրման հնարավորություններ ստեղծելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը