Մենք սկսում ենք մի գործընթաց, որը երբևէ չէր արվել համայնքի կողմից, դա աղբի սորտավորումն է, որով էկոլոգիական խնդիրներ են լուծվում: Այս մասին դեկտեմբերի 16-ին երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Նախ ստեղծվելու են վտանգավոր աղբատեսակների հավաքակայաններ, որոնց մասին Սովետական միությունից ի վեր երբևէ չէր խեսվում, և այն նույնպես իր տեղն էր գտնում Նուբարաշեն աղբավայրում՝ հասարակ աղբի կողքին, որն անթույլատրելի է 21 դարում»,- նշեց քաղաքապետը:
Հայկ Մարությանը նաև ընդգծեց, որ սրանք չերևացող հարցեր են, բայց կարևոր. «Մենք չենք անելու ինչ-որ պոպուլիստական քայլեր, որոնք միանգամից երևալու են, մենք սկսելու են պրոցեսներ, որոնց արդյունքը երևալու է 15-20 տարի հետո»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը