Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները նախարարին զեկուցել են հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում բուժում ստացող ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և ապաքինման ընթացքի վերաբերյալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին: Դավիթ Տոնոյանը հավաստել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները սպայի ապաքինման և շարք վերադարձնելու համար:
Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, ծանոթացել անցկացվող լայնամասշտաբ շինարարական և վերանորոգման աշխատանքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը