Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու Mercedes Sprinter է նվիրում Երեւան քաղաքին։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
«Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները»-տեղեկացնում են ֆեյսբուքյան էջում և շնորհակալություն հայտնում նվիրատուներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը