25 11 2019

Ստորագրահավաք Վանաձոր քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին ստորագրահավաք անցկացրին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։ Նրանք ներկայացրեցին այն բոլոր անօրինականությունները, որոնք տեղի են ունենում Երկրորդ նախագահի նկատմամբ: Հիշեցնենք, որ «Հաղթանակ» շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս քաղաքներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ