Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։
Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարածքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:
Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։ Տուժածը հրաժարվել են հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ երեկ Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Հունաստանի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ՝ 0:1:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը