11 11 2019

Ի՞նչ աշխատանք է կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամը 1 տարում

Ի՞նչ աշխատանք է կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամը 1 տարում

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին պատմող ֆիլմ եւ կից գրել․ «Միասին կարող ենք կյանքեր փոխել։

Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն օգնել ենք քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի եւ երիտասարդի այլեւ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել՝ ապահովելու նրանց լավ տրամադրությունը, նրանց ինտեգրումը հասարակությունում, հիվանդության ու բուժման հնարավորինս թեթեւ ընթացքը:

#Cityofsmile

#Changesomeoneslife

#Քաղցկեղըդատավճիռչէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ