«Հայտարարում են, թե ԵԽԽՎ-ն է պահանջել, որ հանդիպումը գաղտնի լինի: Բայց իրականում ԵԽԽՎ պատվիրակությունն ասել է՝ ձեր իշխանություններն են ցանկացել, որ հանդիպումը գաղտնի լինի: Այս բոլոր հարցերի պատասխանողն այն մարդն է, որին մեկուկես տարի առաջ օրենքի խախտումներով, ոստիկանների առկայության պայմաններում, փողոցներում ստրատեգիական տարբեր օբյեկտներ փակելով, բերեցին իշխանության: ԵԽԽՎ-ն մեղավոր չէ»,- նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը