15 10 2019

ՀՀ մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա

ՀՀ մարդասիրական առաքելության հերթական խումբը մեկնել է Սիրիա

Հերթական մասնագետների խումբն է մեկնել Սիրիա։ Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։

Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ