10 10 2019

Հերթական խայտառակությունը դատախազության և Հ1-ի կատարմամբ. կարծիք

Հերթական խայտառակությունը դատախազության և Հ1-ի կատարմամբ. կարծիք

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հանրայինի լուրերի եթերում եղած այս ռեպորտաժը կացնային համառությամբ պատմում է, որ ինչ-որ դաշնակցական պետությունից ձեռք է բերել գույք, որը տարիներ շարունակ գնորդ չի ունեցել, լքված է եղել, և հիմա գնորդն այդտեղ ներդրումներ է արել և պատրաստվում է բժշկական ծառայություններ մատուցել, բայց պետությանը ֆինանսական վնաս է պատճառված: Ռեպորտաժի ողջ նպատակն այն է, որ ցույց տրվի, ավելին` հատուկ շեշտվի, թե ինչպես է ժամանակին հանրապետական պաշտոնյան` խախտելով օրենքը, լավություն արել դաշնակցականին: Մինչդեռ, հենց ռեպորտաժից է պարզ դառնում, որ փաստացի երկար տարիներ լքված և գնորդ չունեցող գույքը կիրառական նշանակություն ունենալու հնարավորություն է ստացել, և կարծես` բոլորը գոհ են, բացի ռեժիմի դատախազությունից, որ հերոսաբար հերթական խայտառակ գործն է կարել` մեղադրանք չառաջադրելով գոնե մեկ անձի, և ռեժիմի ագիտպրոմից` հանրային միջոցներով գործունեություն ծավալող Հ1-ից:

Նաև ի՞նչ է պարզվում. գույքը ձեռք բերած ինչ-որ դաշնակցականը Տարոն Տոնոյանն է` արցախյան գոյամարտի մասնակից, ռազմական բժիշկ, ով ահռելի քանակության վիրահատություններ է արել պատերազմի տարիներին, իսկ զինադադարից հետո ամեն տարի իր բժիշկ ընկերների հետ գնում է Արցախ և ազատամարտիկների ու նրանց ընտանիքների անդամների համար անվճար վիրահատություններ է կազմակերպում` տեղում, իսկ եթե հնարավոր չէ, արդեն Երևանում ու արտերկրում:

Այս ռեպորտաժը ռեժիմի քարոզչության ու բարոյականության մասին ունեցած պատկերացումների պարզ դրսևորումն է: Ի դեպ, այս աբսուրդ պատմության համատեքստում հարց է առաջանում. Վահե Ռաֆայելյանը գործ քննող դատախա՞զ է, թե՞ կինոյի դերասան, որ համազգեստը հագին մասնակցում է «տեսեք, տեսեք, թե հանրապետականներն ինչ կոռուպցիոն լավություններ են արել դաշնակցականներին» վերնագրով տափակ սիթքոմի նկարահանմանը: Դատախազ Ռաֆայելյանը ճիշտ կանի էս գլխից պատրաստվի, որովհետև դեռ հարցաքննվելու և պատասխաններ տալու ժամանակն է գալու: Ու դրանում թող որևէ մեկը որևէ կասկած չունենա: Իսկ մինչ այդ, պարզ հարց դատախազ Ռաֆայելյանին. իսկ կարո՞ղ է հավես ունենաք ու գնաք մի հատ էլ Ձեր շեֆի` գլխավոր դատախազի գույքը նկարեք ու մի գործ էլ դրա մասով հարուցեք, ժողովուրդն էլ հասկանա, թե ինչն ինչոց է, ինչն ինչից հետո է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ